211652_close_icon
views-count4217 դիտում article-date 22:37 15-01-2022

Սերժ Սարգսյանը այցելել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Շախմատի ակադեմիայի ֆեյսբուքյան էջը:

Նախագահը նախ շրջել է տարիքային տարբեր խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են Երևանի և մարզերի 400-ից ավելի շախմատիստ-շախմատիստուհի:

Ապա նա եղել է շրջանային մրցաշարի  դահլիճում, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի 10 շախմատիստ պայքարում են գլխավոր մրցանակի, ինչպես նաև միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար:

Նմանատիպ նյութեր