211652_close_icon
views-count8070 դիտում article-date 19:06 15-01-2022

Կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին. Նաիրի Հոխիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման, տարածքներ հանուն խաղաղության մասին խոսող իշխանությունները և նրանց աջակիցները, նաև սովորական հայ քաղաքացիները գիտե՞ն արդյոք, որ կան շատ տարածքներ, որոնք նույն խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին, բայց 1990-ականներին Ադրբեջանը գրավել է և մինչև այսօր պահում է»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Դրանք մեզ վերադարձնելու դեպքում Ադրբեջանը ծանր վիճակում կհայտնվի իր հյուսիսային շրջանների անվտանգության հարցում։

Ինքս գնացել եմ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղ, մոտեցել Ջողազի ջրամբարին ու տեղից մանրամասն ցույց եմ տալիս այն, ինչը նույն ԽՍՀՄ քարտեզներով մեզ է պատկանում։ Փաստերով ծանոթացեք մեր իրականությանը և պահանջեք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր