211652_close_icon
views-count4275 դիտում article-date 23:33 15-01-2022

Կաթողիկոսի արձան իրավունք ունե՞նք ունենալու. Առնոլդ Հակոբյան

Արձա՞ն եք ուզում?
Խորեն Մուրադբեկյանը հին ժամանակների մարդ էր, և մինչև վերջ չէր ընկալում, որ կոմունիստական երկրում, այլևս նույնը չէ կաթողիկոսական 16 դարվա աթոռի ուժը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առնոլդ Հակոբյանը:

«Նստել էր Նիկոլայ Երկրորդի կառավարման ժամանակ, երբ պետությունը ազգայնացրեց եկեղեցու հողերը՝ իշխանությանը դիմադրություն ցույց տալու համար: Աքսորվել էր Օրյոլ:
Շվեյցարական կրթությամբ կաթողիկոսը կարծում էր, որ թագավորների լծից ազատվելուց հետո այլևս չեն կարող լինել բռնաճնշումներ:

Բողոքում էր անընդհատ: Եկեղեցիները փակելուց էր բողոքում, եկեղեցիները պահեստներ դարձնելուց էր բողոքում, հայ հոգևորականներին ճնշելուց էր բողոքում, սփյուռքի եկեղցիների հետ կապերն էր ուզում ամրապնդեր ...

1938 թվականի ապրիլի 6-ից իր բնակարանում խեղդամահ է արվել ՆԳ Ժողկոմի գործակալների կողմից: Միայն անկախացումից հետո, գրեթե 60 տարի անց, նրա աճյունը տեղափոխվեց Մայր տաճարի բակը:

Կաթողիկոսի արձան ունենք? Չունենք? Իրավունք ունենք ունենալու? Ինձ հայտնի չի: Մեծ չեմ ասում: 2 մետր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր