211652_close_icon
views-count1316 դիտում article-date 20:50 14-01-2022

Սիթվեն Ջերարդ. Կոուտինյոյի միայն անունն արդեն ոգևորում է

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը բարձր է գնահատել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, որին վարձակալել են «Բարսելոնայից»:
 
«Կոուտինյոն անհավանական տաղանդ է: Մեր բախտը բերել է, որ նա մեր հետ է, անհրաժեշտ պահին մենք նրան բաց կթողնենք: Միայն նրա անունն արդեն ոգևորում է մարդկանց: Բացարձակ չեմ կասկածում, որ ժամանակի ընթացքում մենք կտեսնենք իսկական Ֆիլիպե Կոուտինյոյին:
 
Ես չեմ հավատում նրան, որ «Բարսայում» նա այդպես էլ չցուցադրեց իր լավագույն խաղը: Մարդը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի չեմպիոն է դարձել և «Բավարիայի» հետ նվաճել Չեմպիոնների լիգան:
 
Նա ծարավ է խաղի: Եթե մենք կարողանանք նրան վերադարձնել վստահությունը, ապա կտեսնենք, որ դեռ նույն Ֆիլիպե Կոուտինյոն է», ասել է Ջերարդը:

Նմանատիպ նյութեր