211652_close_icon
views-count1272 դիտում article-date 22:50 14-01-2022

Քննարկվել են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությանը վերաբերող կարգավորումները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, կառավարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, տնտեսվարողների ու փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով աշխատանքային քննարկում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագիծն առնչվում է սահմանափակման ենթակա ծառայությունների (գիշերային ակումբներ, կարաոկեներ և այլն) չափորոշիչներին:

Քննարկման ընթացքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործող կարգավորումների առաջարկ-հիմնավորումների վերաբերյալ ներկայացվել են կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ:

Նմանատիպ նյութեր