211652_close_icon
views-count1405 դիտում article-date 23:55 14-01-2022

Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 միլիոն բնակիչ ներգրավված է ձմեռային մարզաձևերում

Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 միլիոն բնակչի  ներգրավել ձմեռային մարզաձևերում։ Այդ ծրագիրը  2022թ. ձմեռային մարզահանդեսը հյուրընկալելու հետ մեկտեղ, ղեկավարության համար  մարզական առաջնահերթ խնդիրն  է եղել:

Վերջին  տարիներին Չինաստանը օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն օգտագործել է որպես ձմեռային մարզաձևերի արագ զարգացման հնարավորություն:

ՉԺՀ –ի  սպորտի գլխավոր վարչության տվյալների համաձայն,  Չինաստանում ձմեռային մարզաձևերով  զբաղվողների թիվը հասել է 346 միլիոնի:

2020թ. ավարտին  հանրապետությունում արդեն գործել է 654 սահադաշտ, 803 փակ և բաց լեռնադահուկային հանգստավայր։ 

Չինաստանի բնակչությունը 1,41 միլիարդ է։ 

Պեկինը կդառնա աշխարհի միակ  քաղաքը , որը հյուրընկալում է  և՛ ամառային և՛ ձմեռային օլիմպիական խաղեր։

Նմանատիպ նյութեր