211652_close_icon
views-count1351 դիտում article-date 10:04 14-01-2022

Արսեն Թորոսյանը՝ «սեռիյ կարդինա՞լ»․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահական համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստանձնել է Առողջապահության նախարարության, այսպես ասած, «սեռիյ կարդինալի» դերակատարությունը:

Ըստ նույն աղբյուրների, նա է որոշում՝ ում, որտեղ և ինչ պաշտոնի նշանակել առողջապահական համակարգում և, ըստ էության, «դիրիժորություն» է անում, թե իր նախկին տեղակալ, այսօր արդեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերի ինչ հաջորդականությամբ՝ այս կամ այն հարցում ինչպիսի որոշումներ կայացնի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր