Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ. քննարկվել է Ղազախստանում և Ղարաբաղում տիրող իրավիճակը

Պուտինը  հեռախոսազրույց է  ունեցել Փաշինյանի հետ. քննարկվել է Ղազախստանում և Ղարաբաղում տիրող իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու խաղաղապահ զորակազմի աշխատանքը Ղազախստանում: РИА Новости-ի փոխանցմամ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հաշվի առնելով Հայաստանի ներկայացուցչությունը ՀԱՊԿ-ում՝ կարծիքների փոխականակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների ընթացքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրագործման որոշակի հարցեր:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք