211652_close_icon
views-count1245 դիտում article-date 17:49 10-01-2022

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր, մտքեր են փոխանակվել իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր