1387 դիտում
17:23 10-01-2022
Աշխատանքային խորհրդակցություն՝ Արագածոտնի մարզում. քննարկվել են տարվա առաջիկա անելիքները
Աշխատանքային շաբաթը մարզպետարանում սկսվեց խորհրդակցություն-նիստով, որի ընթացքում ըստ ոլորտների քննարկվեցին նոր տարում մեկնարկային աշխատանքներն ու անելիքները։ Նիստը վարեց մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ներկա էին մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, վարչության պետերն ու ստորաբաժանման ղեկավարները, մարզպետի խորհրդականներն ու օգնականները։
Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, հորդորեց տարին սկսել մեծ եռանդով ու մոտիվացիայով։
«Մեր աշխատանքային թիմն ունի մեծ ներուժ, և թիմային աշխատանքում կարևոր է յուրաքանչյուրիդ ներդրումը»,-ողջույնի խոսքում ասաց մարզպետը։
Այնուհետև ընթացիկ աշխատանքների, նոր ծրագրերի և անելիքների մասին զեկուցեցին բոլոր վարչությունների պետերն ու ստորաբաժանման ղեկավարները։
Շուրջ 2 ժամ տևած նիստում հանգամանալից քննարկումներ ծավալվեցին մարզում առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, զարգացման ծրագրերի, տեղական ինքնակառավարման, հողաշինության և հողօգտագործման, ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտների շուրջ։
Մարզպետը հանձնարարեց պատշաճ ժամկետներում կյանքի կոչել պլանավորած ծրագրերը, գործնական խորհուրդներ հղեց ու մատնանշված խնդիրների համար լուծումներ առաջարկեց։
Այսպիսով, աշխատանքային շաբաթը մեկնարկած է։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
574 դիտում
21:07 18-04-2024
Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին
373 դիտում
20:54 18-04-2024
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին
424 դիտում
20:29 18-04-2024
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի