211652_close_icon
views-count2441 դիտում article-date 17:38 08-01-2022

ՀԱՊԿ-ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ. Անդրանիկ Թևանյան

ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Ղազախստան մեկնած հայկական զորախմբին բաժին է հասել Ալմաթիի կենտրոնական շուկայի հսկողությունը։ Փաստորեն, Ղազախստանում հայերն առաջնորդվեցին «Որտեղ հաց, էնտեղ կաց» հայտնի տարբերակով։

Իսկ եթե լուրջ, ապա ՀՀ–ն, հայտնի հանգամանքներից ելնելով, չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ կոնսենսուսային որոշման կայացմանը՝ զորք մտցնել Ղազախստան, բայց պետք է ձեռնպահ մնար հայկական զորախումբ ուղարկելուց՝ կրկին հայտնի հանգամանքներից ելնելով։

ՀԱՊԿ որոշմանն «այո» ասելով մենք կօգնեինք Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավոր ՌԴ–ին, իսկ զորախումբ չուղարկելով մենք կպատասխանեինք Ղազախստանի նախագահ Տոկաևին՝ 44–օրյա պատերազմի հետ կապված իր հակահայկական պահվածքի պահով։ Բայց ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը սխալ որոշում կայացրեց։ Նա քծնելուց ու «մտնելուց» քծնում ու «մտնում» է մինչև վարդապետի խազը։ Տվյալ դեպքում՝ մինչև Կրեմլի «պադվալի» վերջին աստիճանը։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ 2008–ին «Մարտի 1» կազմակերպած, 10 մարդու մահվան պատճառ դարձած ու 2018–ին փողոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այժմ դեմ է փողոցով իշխանության գալուն, դեմ է ղազախական նիկոլներին և ղազախական «Մարտի 1»-ին»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր