211652_close_icon
views-count1710 դիտում article-date 23:29 07-01-2022

Թարգեք դեմոկրատիա, միջազգային իրավունք և այլ բառակապակցություններ օգտագործելը, չոր գործից խոսեք. Ստեփան Դանիելյան

Մենք ուշադիր հետեւում ենք հաղորդագրություններին այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկել է Ղազախստան։ Մենք հարցեր ունենք այդ հարցման բնույթի մասին, թե արդյոք դա օրինական հրավեր էր, թե ոչ։ Այս պահին մենք դա չգիտենք»։ Սա ասում է Սպիտակ Տան խոսնակը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Սակայն, երբ ռուսները պահանջում են, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չտեղակայվեն, ասում են, որ Ուկրաինան անկախ երկիր է եւ ինքն է որոշում, թե որ երկրի զորքերն իր սուվերեն տարածքում տեղակայի։

Ակնհայտորեն դասական երկակի ստանդարտ։ Առանց ԱՄՆ-ին մեղադրելու հավակնության, սա կարեւոր դաս է բազմաչարչար հայ հեռուստադիտողի համար հասկանալու, որ միջազգային հարաբերություններում սկզբունքներ չկան, այլ կան շահեր։ Սկզբունքներն ուժեղի ձեռքին մահակ է, երբ պետք է, իսկ երբ պետք չի, ոչինչ է։

Չկան նաեւ դաշնակիցներ, միջազգային օրենքներ, իսկ մարդու իրավունքները (երկրից դուրս) զուտ խաղաքարտ է ազդեցություն տարածելու համար։ Նույնն էլ Ռուսաստանն է անում, Մալազիան, Թուրքիան եւ այլն։

Խնդրանք, երբ միջպետական հարաբերություններ եք քննարկում, թարգեք դեմոկրատիա, միջազգային իրավունք եւ այլ բառակապակցություններ օգտագործելը, չոր գործից խոսեք»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր