211652_close_icon
views-count32412 դիտում article-date 16:17 04-01-2022

Viber նոր գործառույթը հասանելի է Հայաստանում

Viber մեսենջերը հայտարարում է նոր գործառույթի՝ չաթում դեմառդեմ արձագանքների մասին։ Բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն շփվում են Viber-ում խմբակային չաթերում, արդեն սովոր են ցանկացած հաղորդագրությանն արձագանքելու հնարավորությանը։ Ամանորից առաջ գործառույթը հասանելի դարձավ Հայաստանի բոլոր օգտատերերի համար։

Viber-ը հիշեցնում է նաև հարմարավետ հաղորդակցության այլ անփոխարինելի հնարավորությունների մասին, որոնք էլ ավելի հեշտ և հետաքրքիր են դարձնում սիրելիների հետ շփումը։
Դեմառդեմ արձագանքներ չաթերում
Viber-ը ներկայացնում է դեմառդեմ արձագանքները չաթերում։ Այժմ ցանկացած մասնավոր չաթում Viber օգտատերերը կկարողանան սեղմել հաղորդագրության կողքին գտնվող սրտի պատկերակը և ընտրել իրենց վերաբերմունքն արտացոլող համապատասխան հույզը: Նախկինում արձագանքները հասանելի էին միայն խմբային չաթերում և Viber համայնքներում:
Գործառույթն ավելի հարմար է դարձնում չաթերում շփումը, քանի որ երբեմն հաղորդագրությանը մանրամասն արձագանքելու ժամանակ կամ կարիք չի լինում։ Արձագանքների միջոցով հեշտությամբ զրուցակցին կարող եք ցույց տալ, որ կարդացել եք նրա ուղերձը և կիսվել ձեր վերաբերմունքով։
Արձագանքները խմբային չաթերում և համայնքներում
Արձագանքների գործառույթը հասանելի է Viber-ի օգտատերերին ինչպես խմբակային չաթերում, այնպես էլ համայնքներում: Նրանց շնորհիվ համայնքի անդամները կարող են բարձրաձայնել իրենց կարծիքը և պատասխանել այն գրառումներին, որոնք գրավել են ուշադրությունը: Դա հեշտ և հարմար միջոց է՝ հետևելու արձագանքներին տասնյակ, հարյուրավոր կամ նույնիսկ միլիոնավոր անդամներով համայնքում: Գործառույթը հասանելի է Viber-ում ավելի քան մեկ տարի:
Հարցումներ և վիկտորինաներ
Հարցումը Viber-ի ևս մեկ գործառույթ է, որը թույլ է տալիս մեսենջերում իմանալ խմբի անդամների կամ համայնքի անդամների կարծիքները։ Viber-ում հարցում ստեղծելու համար պարզապես սեղմեք հաղորդագրության մուտքագրման պատուհանի կողքին գտնվող երեք կետերով նշանը, այնուհետև ընտրեք «Ստեղծել հարցում»:
Քվեարկությանը ինտերակտիվություն փոխանցելու կամ ձեր օգտատերերի գիտելիքները խմբային չաթում կամ Viber համայնքում ստուգելու համար վիկտորինաները հասանելի են նաև մեսենջերում: Մասնակիցները պատասխանում են հարցերին և անմիջապես տեսնում՝ արդյոք ընտրել են ճիշտ պատասխանը: Viber-ում վիկտորինա պատրաստելու համար պարզապես հարցման ստեղծման պատուհանում ընտրեք «Վիկտորինայի ռեժիմ»:

Հաղորդագրությունների թարգմանություն
Չաթերի ներսում հաղորդագրությունների ներկառուցված թարգմանիչը վաղուց արդեն հասանելի է մեսենջերում: Այս գործառույթի շնորհիվ օգտատերերը կարիք չունեն գնալ այլ հավելվածներ կամ կայքեր. նրանք կարող են թարգմանել ցանկացած հաղորդագրություն զրույցի պատուհանում:
Viber-ում հաղորդագրությունները թարգմանելու գործառույթի շնորհիվ ցանկացած լեզվով հաղորդակցությունն ավելի հեշտ և արագ է ստացվում։ Չաթում ցանկացած հաղորդագրություն թարգմանելու համար պարզապես անհրաժեշտ է սեղմել հաղորդագրության վրա և պահել այն: Այնուհետև բացվող պատուհանում ընտրեք «Թարգմանել» և ռուսերեն կամ ձեր ընտրած լեզվով տեքստը անմիջապես կհայտնվի բնօրինակ հաղորդագրության տակ: Լեզուն հեշտությամբ կարելի է փոխել կարգավորումներում:
 
Հաղորդագրությունները խմբագրելու և ձևափոխելու հնարավորություն

Viber-ի օգտատերերը կարող են փոխել ամեն ինչ արդեն ուղարկված հաղորդագրության մեջ՝ և՛ անձնական, և՛ խմբակային զրույցներում: Եթե ​​սխալ եք մուտքագրել տեքստը, որոշ բառերի ավտոմատ ուղղումն աշխատել է, կամ որոշել եք ուղղել ձեր միտքը, ապա ձեզ հարկավոր չէ ջնջել ամբողջ հաղորդագրությունը և գրել նորը: Viber-ում կարող եք խմբագրել այն: Դա անելու համար սեղմած պահեք ուղարկված տեքստը և ընտրեք «Փոխել» գործառույթը: Խմբագրումները կատարելուց հետո պարզապես անհրաժեշտ է հաստատել շտկումը մանուշակագույն կոճակով։ Փոփոխությունը կատարելուց հետո, զրույցում կերևա, որ հաղորդագրությունը փոխվել է:
Ավելին, այս գարնանը Viber-ում տեքստային հաղորդագրություններն ավելի արտահայտիչ դարձան՝ ավելի շատ ձևափոխման տարբերակներով: Օգտատերերը կարող են օգտագործել տարբեր տառատեսակներ՝ թավ, շեղ, նոսր, ընդգծված կամ գծանշված: Պարզապես պետք է ընտրել տեքստը, այնուհետև բացվող պատուհանում անհրաժեշտ ձևաչափը:
 
 
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
 

Նմանատիպ նյութեր