1626 դիտում
15:59 01-01-2022
Սաակաշվիլիի կողմնակիցները դադարեցրել են հացադուլը
Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Ամանորի գիշերը դադարեցրել են հացադուլը՝ անսալով իրենց առաջնորդի կոչին։ Հայտնում է «Ազատությունը»։
«Հացադուլավորներից յուրաքանչյուրի առողջությունը մտահոգում է Սաակաշվիլիին։ Նա ստիպված կլինի ինքն էլ վերսկսել հացադուլը, ինչը մենք թույլ տալ չենք կարող։ Նոր հացադուլը Սաակաշվիլիի համար կարող է մահացու ելք ունենալ», - հայտարարել է նախկին նախագահի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան, որտեղ և ընթանում էր զանգվածային հացադուլը։
«Մենք մեր թիմով որոշել ենք անցնել պայքարի հաջորդ փուլին, որը կլինի ավելի բազմազան և ոչ բռնի»,- նշել է Մելիան։
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հացադուլը «Ազգային միացյալ շարժում» կուսակցության կենտրոնակայանում մեկնարկել էր դեկտեմբերի 21-ին։ Դրան, ըստ կազմակերպիչների, մի քանի հարյուր մարդ էր մասնակցում։

Նմանատիպ նյութեր
2029 դիտում
11:53 16-10-2015
Ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլը տեւեց 4 օր․ 55 դատապարտյալներն էլ դադարեցրել են հացադուլը
1485 դիտում
18:37 25-10-2014
Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիա են նախապատրաստում
1765 դիտում
16:54 26-03-2015
Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա են անցկացրել Սաակաշվիլիի կողմնակիցները
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը