211652_close_icon
views-count8514 դիտում article-date 12:59 01-01-2022

Ճապոնացի գիտնականները հակակորոնավիրուսային պատվաստանյութ են մշակում, որն իմունիտետ կապահովի ամբողջ կյանքի ընթացքում

Մի խումբ ճապոնացի գիտնականներ Տոկիոյի բժշկական գիտությունների ինստիտուտից պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ, որը կարող է մարդու օրգանիզմը պաշտպանել ողջ կյանքի ընթացքում: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2023 թվականին: Գրում է tass-ը, հղում անելով The Japan Times-ին։

Մասնագետները որպես հիմք վերցրել են ծաղիկի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է 18-րդ դարում: Այն պարունակում է մարդու համար ոչ վտանգավոր «բնական ծաղիկ» վիրուսը և արդյունքում օգնել է մարդկությանը հաղթահարել մահացու հիվանդությունը:

Նմանատիպ նյութեր