211652_close_icon
views-count75514 դիտում article-date 16:03 31-12-2021

Երևանում թալանել են «ՎիվաՍել»-ի գրասենյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին,  գողության դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը Արցախի պողոտայի 1/121 հասցեում գտնվող «ՎիվաՍել»-ի գրասենյակի  դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է, կոտրել ապակիներն ու գրասենյակի ցուցափեղկերի ապակիները և այնտեղից գողացել  մոտ 17 հատ բջջային հեռախոսների նմանվող պլաստմասե օրինակներ:

Դեպք վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր