211652_close_icon
views-count46305 դիտում article-date 20:49 24-12-2021

Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 67-ամյա վարորդը Nissan XTrail-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, մեքենան դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են վերամբարձ կռունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 67-ամյա Խորեն Հովհաննիսյանը իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր սահելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել 3 ուղևորների։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձոմյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան փրկարարների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց անվտանգ վայր։ 

 Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր