211652_close_icon
views-count1506 դիտում article-date 14:19 20-12-2021

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է

ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Թբիլիսի:

Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Նմանատիպ նյութեր