211652_close_icon
views-count6636 դիտում article-date 13:48 13-12-2021

Հայտնի է դարձել «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Miss Universe մրցույթի հաղթող Է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհի Հառնաազ Սանդհուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա թագն ստացել Է իր նախորդից՝ Անդրեա Մեսայից, որը ծնունդով Մեքսիկայից Է:

Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետությունից սերված ներկայացուցչուհին Է:

Մրցույթին մասնակցել են 80 երկրների աղջիկներ: Միջոցառման եզրափակիչ փուլը, որն այս տարի տոնում Է իր 70-ամյակը, կայացել Է իսրայելական Էյլաթե առողջարանային քաղաքում:

«Միսս Տիեզերքին» առաջին անգամ են ընտրում այս երկրում:

Ավելի վաղ Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին Ռազվոզովը ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էր, որ մրցույթի անցկացումն ընթանում Է ըստ պլանի, չնայած կորոնավիրուսի նոր շտամի տարածմանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր