211652_close_icon
views-count106179 դիտում article-date 14:02 09-12-2021

Խոշոր ավտովթար-հրդեհ Վայոց Ձորի մարզում. բախվել են Howo և КамАЗ մակնիշի բեռնատարները. վերջինս կողաշրջվել է 06-ի վրա. ավտոմեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը 12:40–ի սահմաններում Երևան –Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 107.5-րդ կմ հատվածում  դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Howo (տրեյլեր) և  КамАЗ (ցիստեռնով)  մակնիշի  բեռնատարները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ցիստեռնը շրջվել և ընկել է ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ Howo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ավտովթար-հրդեհի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Հրշեջները  քաղաքացիների օգնությամբ նախ կանխել  են կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Համլետ Սիրականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին որտեղից ժամանել  է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

Երթևեկությունը նշված հատվածում մասամբ դարձել է միակողմանի, քանի որ հատուկ տեխնիկաներ են պետք, որպեսզի կողաշրջված ավտոմեքենան  հեռացվի դեպքի վայրից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր