211652_close_icon
views-count34381 դիտում article-date 11:06 08-12-2021

Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են գողացած համարանիշներով ավտոմեքենա. վարորդը հատուկ պահպանվող տարածքից դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Համազասպ Լալայանն ու Հայկ Պետրոսյանը  ծառայություն կատարելու ընթացքում՝  ժամը 04:00-ի սահմաններում, Խորենացի փողոցում ՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում,  նկատել են  Lada Priora  մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,պարեկները, մոտենալով նշված ավտոմեքենային, ստուգման նպատակով այն տեղափոխել են պարեկային ծառայութան  Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Արդեն տեղում պարզվել է, որ համարանիշները իրենը չեն ու մինչ հատուկ պահպանվող տարածքում պարեկներն  արձանագրություն էին կազմում, վարորդը դիմել է փախուստի:

Պարեկները, ճշտելով մեքենայի համարանիշների սեփականատիրոջ ինքնությունը, հեռախոսակապի միջոցով այդ մասին հայտնել են նրան, ով էլ պատասխանել է, որ  համարանիշները իրենն են և այն գողացել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վրայից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ փախուտի դիմած վարորդը 22-ամյա Գարիկ Մ.-ն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր