211652_close_icon
views-count1846 դիտում article-date 09:48 08-12-2021

«Արսեն Թորոսյանը մեծ պոպուլիստ է, դեռ նախարար եղած ժամանակից հայտնի է իր ստախոսությամբ». Թագուհի Թովմասյան. aravot.am

aravot.am-ը գրում է. «ՏԻՄ ընտրություններին Գեղարքունիքի մարզում Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչները միասնականություն դրսեւորեցին եւ մեկ մարդու նման չմասնակցեցին քվեարկությանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով, որ սա նշանակում է, որ պետական մարմնի որեւէ աշխատող նաեւ չի մասնակցել քվեարկությանը, դա աննախադեպ ակցիայի ձեւ էր. «Իրենց ըմբոստությունը գնահատելի է եւ նախանձելի»:

Խոսելով առաջնագծի կահավորման մասին՝ Թովմասյանն ասաց, որ առաջնագծի զինվորներից շարունակում է ահազանգեր ստանալ. «Ասել, որ առաջնագիծը կահավորված է, դա նշանակում է ծաղրել զինծառայողներին»:

Հարցին՝ ձեր ներկայացրած նախագիծը Արսեն Թորոսյանը պոպուլիստական որակեց ու ասաց, որ դա արդեն օրենքով արգավորված էր, ինչպե՞ս կարձագանքեք՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Դե, Արսեն Թորոսյանը մեծ պոպուլիստ է, դեռ նախարար եղած ժամանակից հայտնի է իր ստախոսությամբ.. »: 

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր