211652_close_icon
views-count68101 դիտում article-date 22:15 07-12-2021

Արմավիրի մարզում Քարակերտի պահածոների գործարանի տնօրենը, ով կրակել էր անհատ ձեռներեցի ուղղությամբ, պատճառել վնասվածք, գործը կարճվել է, իսկ տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Հրայրիկ Հակոբյանը, ով նույն գյուղի պահածոների գործարանի տնօրենն է։ 

Նա վարչական պատասխանատվության է ենթարկվել այն բանի համար, որ այս տարվա սեպտեմբերի 2-ին գյուղում կրակոցներ էր արձակել անհատ ձեռներեց՝ 46-ամյա Լայերտ Մնացականյանին պատկանող սննդի օբյեկտում, իսկ Լ. Մնացականյանը դեմքի շրջանում վնասվածքներ էր ստացել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 00։30-ի սահմաններում Քարակերտ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնել էր ֆոտորագրողը, գյուղ էին մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել էին, որ վիճաբանությունը տեղի էր ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 46-ամյա Լայերտ Մնացականյանի և 38-ամյա Հրայրիկ Հակոբյանի միջև, որի ընթացքում Լ. Մնացականյանին պատկանող սննդի կետի տարածքում Հ. Հակոբյանը իր անվամբ գրանցված «ԱՏԱ ԱՐՄՍ» տիպի 12 մմ տ/չ որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ էր արձակել օդ, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչ կրակելու հետևանքով դեռևս անհայտ պայմաններում Լ. Մնացականյանը դեմքի շրջանում վնասվածք էր ստացել։

Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում։ Հ. Մնացականյանն ու Հ. Հակոբյանը հրավիրվել էին ոստիկանության Բաղրամյանի բաժին, ապա բաց էին թողնվել։ Հայտնաբերվել էր նաև հրացանը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Նմանատիպ նյութեր