211652_close_icon
views-count1262 դիտում article-date 22:24 07-12-2021

Քաբուլում Եվրամիության ներկայացուցչություն կբացվի

Առաջիկա շաբաթների ընթացքում Քաբուլում Եվրամիության ներկայացուչություն կբացվի, սակայն դա չի նշանակի Բրյուսելի կողմից Աֆղանստանում իշխանության գլուխ անցած «Թալիբան» արմատական շարժման ճանաչում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում այս հայտարարությամբ հանդես Է եկել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին:

«Մենք աշխատում ենք, որպեսզի Եվրամիության նվազագույն ներկայություն ապահովենք Քաբուլում: Դա շաբաթների, այլ ոչ թե ամիսների հարց Է: Եվ դա ճանաչման նշան չԷ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր