919 դիտում
21:45 07-12-2021
Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։
Այդ մասին հայտնեցին Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման, Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն արդարադատության ոլորտի բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝ Աշոտ Հարությունյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռները և դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել, ինչը ողջունել են ԵԽ բոլոր ներկայացուցիչները։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։ Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար։
ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը կարևորել է ընտրական գործընթացի թափանցիկությունը, անդրադարձ է կատարվել վերջին ՏԻՄ ընտրություններին։

Նմանատիպ նյութեր
526 դիտում
07:12 20-02-2024
Կարեն Անդրեասյանը պատրաստ է ԱԺ-ում հանդիպել իշխանական պատգամավորների հետ, սակայն հրավեր չունի․ «Ժողովուրդ»
4201 դիտում
16:00 31-03-2014
Կարեն Անդրեասյանը՝ 2013-ին Կրթության նախարարության խախտած իրավունքների մասին
979 դիտում
13:10 07-05-2014
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ նախարարներին է ուղարկել իրենց ոլորտներում առկա խնդիրները
Այս բաժնից
916 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
523 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
352 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը