211652_close_icon
views-count43197 դիտում article-date 11:54 07-12-2021

Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել է 10 հատ որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:Ժամը 10:20-ի սահմաններում  ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս»  մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակվել :

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:10 -ի սահմաններում նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչի արդյունքում վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը և սառնարանը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված որսորդական փամփուշտի «Պիժ» և 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ:

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  միջոցառումեր հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր