211652_close_icon
views-count37846 դիտում article-date 22:11 06-12-2021

Գեղարքունիքի մարզում 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է ճանապարհային հայտնված ձիուն, ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Լենա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։  

Հարվածի հետևանքով էլ ձին սատկել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր