211652_close_icon
views-count1633 դիտում article-date 20:27 06-12-2021

COVID-19. Հանրապետությունում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ կանայք

Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816,  երկրորդ դեղաչափ` 516 989:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ առաջ դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս: Երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանանց ցուցանիշը 45.2, տղամարդկանց՝ 54.8 տոկոս է:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:  Պատվաստումներն անվճար են:

Նմանատիպ նյութեր