211652_close_icon
views-count6682 դիտում article-date 19:17 06-12-2021

Դեկտեմբերի 1-ից պարտադիր կլինի յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-ից աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր կլինի յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը:

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 

Նմանատիպ նյութեր