ԱՄՆ-ն առաջիկայում կարող Է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին. CNN

ԱՄՆ-ն առաջիկայում կարող Է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին. CNN

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, ինչպես սպասվում Է, շուտով կհայտարարի Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին: Դեկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը կարող Է վերաբերել Օլիմպիական խաղերում ամերիկացի պաշտոնատար անձանց լիակատար բացակայությանը:



Այդ որոշումը կարող Է թույլ տալ Չինաստանին հղել հստակ նախազգուշացում եւ ըստ որում ամերիկացի մարզիկներին չզրկել մրցումներին մասնակցելու հնարավորությունից: Ինչպես սպասվում Է, բոյկոտի մասին հայտարարումը տեղի կունենա այս շաբաթ: Ավելի վաղ այս թեմայի շուրջը լրագրողների բազմաթիվ հարցերին Բայդենը խուսափել Է պատասխանից: Սպիտակ տանը եւ Պետդեպարտամենտում այս տեղեկատվությունը մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին առայժմ չեն պատասխանել: Այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին միջազգային հանրակցությանը կոչ Է արել դիվանագիտական բոյկոտ հայտարարելու Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերին:



Նրա կարծիքով՝ աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք Է ձեռնպահ մնան մրցումներին մասնակցելուց: Առիթ են ծառայել ՉԺՀ-ին վերագրվող զանգվածային ռեպրեսիաները Սինցցյան Ույղուրական Ինքնավար Շրջանում: Պեկինն այդ պնդումները կատեգորիկ ժխտում Է: Ըստ որում ԱՄՆ-ի Ազգային Օլիմպիական կոմիտեն հանդես Է եկել բոյկոտի դեմ: XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2022 թվականի փետրվարի 4-ից մինչեւ 20-ը Պեկինում:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք