211652_close_icon
views-count1252 դիտում article-date 14:31 04-12-2021

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք

Վրաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 861 հազար 883 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2014 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 801 հազար 864 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 40 մարդ, ընդհանուր՝ 12 հազար 298 մարդ:

Նմանատիպ նյութեր