211652_close_icon
views-count21618 դիտում article-date 22:54 03-12-2021

Ավտովթար՝ Երևանում. «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata-ն ու 2 Opel-ները, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխաորությամբ։ 

Դեպքի վայրը սահմանազատել, տեղում ծառայություն են կատարում պարեկներ Գագիկ Հակոբյանը, Էմիլ Իսկանդարյանն ու Ալեքսան Գասպարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում՝ խոչընդոտ չհանդիսանալով երթևեկությանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր