2593 դիտում
21:58 03-12-2021
Արցախում խաղաղ բնակչի սպանությունն ապացուցում է, որ ադրբեջանցի զինծառայողները բնակավայրերին մոտ չպետք է լինեն․ ՄԻՊ
Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից հայ խաղաղ բնակչի նկատմամբ բռնության գործադրելը և սպանելն ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այս միջադեպը վերահաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին հայկական բնակավայրերի և խաղաղ բնակչության հարևանությամբ կյանքի իրավունքի խախտում է, անվտանգության անմիջական սպառնալիք։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի ԱԱԾ-ն հաստատել են, որ այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի։ Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից։
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական արարքները և' Հայաստանում, և' Արցախում նույնաբնույթ են, իսկ դրանց աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է»,- գրել է Թաթոյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել