211652_close_icon
views-count39167 դիտում article-date 16:30 03-12-2021

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 23–ամյա վարորդը 07-ով բախվել է ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ,  23-ամյա Փայլակ Դ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  1-ն կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Փայլակ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի աագ հետաքննիչ  Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Վթարի մասին ՃՈ 177օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը  տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր