211652_close_icon
views-count1928 դիտում article-date 16:45 03-12-2021

Պուտինի և Բայդենի զրույցը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով

Տեսակոնֆերանսի ձեւաչափով ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի՝ առաջիկա բանակցությունների ստույգ ժամկետը նախկինի պես համաձայնեցված չԷ, աշխատանքը շարունակվում Է: Դեկտեմբերի 3-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ստույգ ժամկետը նախկինի պես համաձայնեցված չԷ, նախկինի պես աշխատանք Է տարվում,- ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:- Խոսքը վերաբերում Է տեսակոնֆերանսին»: Պեսկովը հավելել Է, որ առայժմ չկա նաեւ ստույգ ըմբնում բանակցություններին երկու երկրների պատվիրակությունների հնարավոր մասնակցության առիթով:

Ավելի վաղ ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել Է, որ Մոսկվան հույս ունի, որ Պուտինը եւ Բայդենը մոտ օրերս զրույց կանցկացնեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր