Ավտովթար՝ Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Dodge-ով Ալավերդի քաղաքում բախվել է պատին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավտովթար՝ Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Dodge-ով Ալավերդի քաղաքում բախվել է պատին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ջանիբեկ Ա-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի պատին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ջանիբեկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թ. Բաղդասարյանի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք