96424 դիտում
20:48 02-12-2021
Ապրիլյան պատերազմում զոհված սպայի 16-ամյա դուստրը մահացել է
Ծանր հիվանդության հետևանքով երկար մաքառումներից հետո երեկ՝ դեկտեմբերի 1-ին, հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում Ջրականի (Ջեբրայիլ) պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը։
«Մարիետան 11 տարեկան էր երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում տանկի մեջ թշնամու հրետակոծությունից նահատակվեց։
Հոր զոհվելու ծանր ապրումներից հետո երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ։
Նա երկրորդ ցավոտ ապրումները զգաց երբ 2020 թվականի հոկտեմբերին հոր գերեզմանը Հադրութում թշնամու վերահսկողության տակ մնաց...
Մեր սիրելի Մարիետան միացավ իր հայրենիքի նվիրյալ հերոս հայրիկին։
Լույսերի մեջ մնաս Արցախի լուսե դուստր Մարիետա...»,- նշված է «Արցախ Հայաստան» ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
33809 դիտում
14:45 31-12-2016
«People Help The People». երգում է ապրիլյան պատերազմում զոհված 20-ամյա կամավորականի քույրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել