Ավտովթար Երևանում. բախվել են Toyota և Ford մակնիշի ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է բետոնե պատնեշի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota և Ford մակնիշի ավտոմեքենաները. վերջինս  հայտնվել է բետոնե պատնեշի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ թիվ 32/7 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի և 25-ամյա  Աշոտ Պետրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա  Ն. Ս.-ն   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկայի ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝  գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

 Բախման հետևանքով Ford-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշի վրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք