Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Lexus-ն ու Opel-ը, վերջինս, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Lexus-ն ու Opel-ը, վերջինս, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանությամ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորների և վիրավորի ինքնությունը; 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք