211652_close_icon
views-count3402 դիտում article-date 20:50 30-11-2021

Ինչ էլ լինի, «Ոսկե գնդակը» ստանում են Մեսին կամ Ռոնալդուն․ Ֆրանչեսկո Տոտի

«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կարծիք է հայտնել, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանի էր «Ոսկե գնդակին» 2021 թվականին։

Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 29-ին, Ֆրանսիայի Փարիզ քաղաքում տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» ամենամյա հեղինակավոր արարողությունը:

Իր կարիերայի ընթացքում յոթերորդ անգամ այն ստացավ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։ Լևանդովսկին քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։

«Մենք արդեն սովոր ենք, որ «Ոսկե գնդակը» ստանում են Մեսսին կամ Ռոնալդուն։ Բայց այս տարի մրցանակը կտայի Լևանդովսկուն»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր