211652_close_icon
views-count2309 դիտում article-date 19:57 30-11-2021

Լևանդովսկիի գործակալ. Մեսին լեգենդ է, սակայն «Ոսկե գնդակը» պատկանում է Ռոբերտին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալ Պինի Աահավիի կարծիքով, «Ոսկե գնդակը» պետք է շնորհվեր իր հաճախորդին, այլ ոչ թե՝ Լիոնել Մեսիին:
 
«Շնորհավորում եմ Մեսիին, նա մեծ խաղացող է և ֆուտբոլի լեգենդ: Սակայն «Ոսկե գնդակ-2021»-ը այս անգամ չի պատկանում նրան, այլ՝ Ռոբերտ Լևանդովսկիին:
 
Ռոբերտին չեն կողոպտել, բայց հենց ինքն էր արժանի մրցանակին: Զարմանալի չէ, որ հարյուր միլիոնավոր երկրպագուներ դժվարությամբ էին հավատում այդ հեղինակավոր մրցանակի արդյունքներին:
 
Երկուշաբթին պետք է ավարտվեր նրանով, որ Լևանդովսկին ստանում է իր առաջին «Ոսկե գնդակը», ասել է լեհ ֆուտբոլիստի գործակալը:

Նմանատիպ նյութեր