211652_close_icon
views-count1675 դիտում article-date 23:16 30-11-2021

Աֆղանստանում թալիբները ոչնչացրել են ԻՊ-ի զինյալների հենակետը. տեղական աղբյուր

«Թալիբան» շարժումը ոչնչացրել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հենակետը Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է տեղական մի աղբյուր:

Ավելի վաղ թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի զինված ուժերի շտաբի պետ Քարի Ֆասիհուդդինը հայտարարել Է, որ ԻՊ-ն ներկա Է Աֆղանստանի մի շարք շրջաններում եւ սպառնալիք Է ներկայացնում կայունության համար:

Աղբյուրի տեղեկատվության համաձայն, թալիբների եւ ԻՊ-ի զինյալների միջեւ մարտը նոյեմբերի 30-ի առավոտյան տեղի Է ունեցել Զանգվայ գյուղում, լսվել են թեթեւ եւ ծանր սպառազինությունից հրաձգության ձայներ:

«Առավոտյան տեղի ունեցած այս մարտի հետեւանքով ոչնչացվել են ԻՊ-ի զինյալներ, ներառյալ մի քանի կանայք, որոնք կապված են խմբավորման հետ»,-հայտարարել Է աղբյուրը, նշելով, որ միայն ԻՊ-ի ահաբեկիչներից մեկն Է ողջ մնացել: Իր հերթին աղբյուրը Նանգարհարի ոստիանությունում ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ոչնչացվել Է ԻՊ-ի երեք զինյալ, ներառյալ մի կին, եւս մեկին ողջ են վերցրել:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է:

Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել Է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր