211652_close_icon
views-count1802 դիտում article-date 18:56 30-11-2021

«Հիացած եմ. «Զինվորի տունն» աննախադեպ կառույց է». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին «Զինվորի տանը» ծանոթացրել է տղաների բուժման, վերականգնման պայմաններին:

Այս առնչությամբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում գրառում է արել եւ լուսանկարներ հրապարակել

«ԵՄ դեսպանին ծանոթացրեցինք տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրեցինք, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր ենք իրականացնում:

Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանեց, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը: Տիկին դեսպանն առաջարկեց հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր»,-գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր