211652_close_icon
views-count3544 դիտում article-date 14:03 30-11-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-3-ը` հատկապես գիշերային ժամերին, կնվազի 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Նմանատիպ նյութեր