211652_close_icon
views-count28354 դիտում article-date 13:36 30-11-2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի հայտարարությունը սուտ է. նրանց փնթի աշխատանքի հետևանքով ինքնավստահ վարորդները Կորեայի ձորում հնարավոր է՝ հայտնվեն սողանքի տակ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

 Երեկվանից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Կոտայքի մարզպետարանը հայտարարում են, որ ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝  Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհահատվածժը  ժամանակավորապես երկկողմանի փակ է: Այն է՝ վարորդները չեն կարող այդ հատվածով անցնել, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է, սողանքի պատճառով քարաթափումները շարունակվեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվում է, որ նշված կառույցների տարածած հայտարարությունը իրականությանը  չի համապատասխանում: Ոչ մի անվտանգության պահանջներ չեն պահպանվել: Ինչպես ժողովուրդն է ասում՝ ծածկադմփոց են արել, Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող  ճանապարհին մի քանի քար են դրել, իսկ Կորեայի ձորից դեպի Քանաքեռավան՝  հիմնովին վերանորոգված կամրջի սկզբնամասում  2 բետոնե սյուն են դրել, այն էլ փնթի ձևով, ինչը հնարավորություն  է տալիս «վայ վարորդներին» ազատ անցնել այդ հատվածով:

Հարց է առաջանում՝ եթե  այդ անպատասխանատու վարորդները երթևեկեն ու հայտնվեն սողանքի տակ, քարերը վնասեն նրանց տրանսպորտային միջոցները կմեղադրեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Կոտայքի մարզպետարանին, իսկ վերջիններս էլ կարդարանան, թե ինչ անենք, մենք հայտարարություն տարածել ենք, որ մեքենաները այդ տեղով չերթևեկեն, մինչդեռ ճիշտ լուծումը կահավորելն է  համապատասխան ցուցանակներով նաև:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 28-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտաքի մարզում: Կեսգիշերն անց Կորեայի ձորում հսկայական ժայռաբեկորների փլուզման հետևանքով ճանապարհն ամբողջովին փակվել  և դարձել էր  վտանգավոր:

Օպերատիվորեն արձագանքել էին միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները:

Օպերատիվորեն  արձագանքել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներն ու ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներն ու  Քանաքեռավանի գյուղապետարանի աշխատակիցները:

Սողանքի լուրջ վտանգ կար և հսկայական քարերը թափվում ու լցվում էին ճանապարհով մեկ: ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ավագ տեսուչ  Գևորգ Մինասյանի կողմից Քանաքեռավանից դեպքի Կորեայի ձոր իջնող հատվածն էր փակվել, իսկ պարեկային ծառայության Երևանի գնի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արման Սողոմոնյանն ու Տիգրան Գալեչյանը փակել էին Երևանից դեպքի Քանաքեռավան տանող հատվածը: 

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի    
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր