211652_close_icon
views-count1633 դիտում article-date 14:30 30-11-2021

Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Երեկ երեկոյան՝ նոյեմբերի 29-ին, covid19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Վերահսկողություն է կատարվել 24 տնտեսավարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն:

Երևանում իրականացվող ստուգայցերին մասնակցել են նաև ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Նմանատիպ նյութեր