2212 դիտում
23:40 29-11-2021
Արմավիրի Քաղաքային մարզադաշտը կվերաբացվի նոյեմբերի 30-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, շարունակում է ՀՀ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացը:
Երկարամյա դադարից հետո կրկին շահագործման կհանձնվի Արմավիրի Քաղաքային մարզադաշտը: Հիմնովին վերակառուցված մարզադաշտի վերաբացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին:
Մեդիայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լուսաբանել մարզադաշտի վերաբացման արարողությունը, պետք է մինչև նոյեմբերի 29-ը` ժամը 16:00-ը, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն մասնակցության հայտ (ազգային հավաքականների հանդիպումների համար նախատեսված հավատարմագրման գործընթաց անցնելու կարիք չկա)՝ նշելով իրենց անուն-ազգանունը և ներկայացրած լրատվամիջոցը:
ՀՖՖ-ն ապահովելու է մեդիայի ներկայացուցիչների տեղափոխությունը ՀՖՖ գրասենյակից Արմավիրի մարզադաշտ և հակառակ ուղղությամբ: Հայտ ուղարկած լրագրողներին խնդրում ենք ՀՖՖ գրասենյակի մոտ լինել նոյեմբերի 30-ին՝ 09:45-ին: Լրագրողական վկայականի առկայությունը պարտադիր է:

Նմանատիպ նյութեր
2264 դիտում
17:30 30-11-2021
Արմավիրի Քաղաքային մարզադաշտը վերաբացվեց
3915 դիտում
16:15 24-01-2020
Արմավիրի մարզադաշտը կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ