211652_close_icon
views-count1631 դիտում article-date 19:35 29-11-2021

Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ նոյեմբերի 29-ին վերահսկողություն են իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել են վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկի բացակայությանը և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։
 

Նմանատիպ նյութեր