211652_close_icon
views-count1339 դիտում article-date 18:52 29-11-2021

Ռալֆ Ռանգնիկը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ռալֆ Ռանգնիկին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

Մայքլ Կարիկը կգլխավորի առաջին թիմը մինչև Ռանգնիկի աշխատանքային վիզայի տրամադրումը։

«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհակալություն է հայտնել Մոսկվայի «Լոկոմոտիվին» Ռալֆի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» նշանակվելու գործընթացում համագործակցության համար։ Հիշեցնենք, որ Ռանգնիկը ռուսական ակումբում ղեկավարում էր սպորտի և զարգացման համակարգը:

Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Դրանից հետո Ռանգնիկը երկու տարի կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդատու: Մասնագետը կազդի նոր մարզչի նշանակման, պայմանագրերի երկարաձգման և այլ որոշումների վրա:

Նմանատիպ նյութեր