211652_close_icon
views-count1012 դիտում article-date 16:57 29-11-2021

Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է մեկ ոսկե, մեկ արծաթե մեդալների և երկու գովասանագրի։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Կոլումբիան, առցանց ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 14-21-ը։  Օլիմպիադային մասնակցել է 49 երկրի 298 ներկայացուցիչ։

Հայաստանի թիմը ներկայացել է հինգ մասնակիցներով: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը նվաճել է ոսկե, իսկ «Քվանտ» վարժարանի սան Դավիթ Գյուլամիրյանը՝ արծաթե մեդալ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Վյաչեսլավ Պետրոսյանը և Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի:

Արտաշես Գյոլեցյանն արժանացել է նաև լավագույն տվյալների մշակման փուլ (best data analysis) մրցանակին։

ՀՀ թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Վարդգես Մամբրեյանը:

Նմանատիպ նյութեր